Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի արքա Դեն Բիլզերյանը, նրա եղբայրը ՝ Ադամ Բիլզերյանը, և նրանց ընտանիքը 250,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC):
Դեն Բիլզերյանը 2018-ի օգոստոսին եռօրյա այց կատարեց Հայաստան, այստեղ նա ստացավ քաղաքացիություն և գրանցվեց զինվորական ծառայության: Նա եղավ նաև Արցախում, որտեղ հրաձգարանում ցուցադրեց իր հրաձգության հմտությունները: