Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքագրվել է ավելի քան 12 մլն 630 հազար ԱՄՆ դոլար:
«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախի շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայաստան համահայկական հիմնադրամը Արցախի կողքին է։ Միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Մեր ժողովուրդն առավել քան երբևէ համախմված է և հաղթական»,-ասված է հաղորդագրությունում: