Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը, հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից:
Նշվում է նաև, որ Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին։
ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան: Նրա ինքնաթիռը խոցվել էր Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից: