Լուրեր

Այսօր մեր երեխաները թիրախավորվել են. Հենրիխ Մխիթարյանի կոչը՝ աշխարհին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել՝ հրապարակելով Արցախի ախաստարաններում գտնվող և Ադրբեջանի ռմբակոծության պատճառով վիրավորված երեխաների լուսանկարները։

«Մենք շարունակում ենք ականատեսը դառնալ Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերին: Ադրբեջանական զինված ուժերը ռմբակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտը և կրակ են բացում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ենթարկվում է ռմբակոծության: Ադրբեջանի ռմբակոծության արդյունքում վիրավորվել են տեղական և արտասահմանյան ԶԼՄ ներկայացուցիչները:

Հայ ազգի անվտանգությունը վտանգի տակ է, ամբողջ աշխարհի անվտանգությունը ևս վտանգված է: Եթե այն չկանգնեցնենք այսօր, ապա վաղն այն կարող է դուրս գալ տարածաշրջանից: Այսօր մեր երեխաները թիրախավորվել են: Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը օգնել դադարեցնելու ռազմական գործողությունները հայերի և ամբողջ աշխարհի դեմ»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button