Լուրեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել է իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները:

«Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերն անկասկած պսակվելու են հաջողությամբ»,- գրել է նա ֆեյսբուքում:

Ցուցադրել ավելի
Back to top button