Լուրեր
Արցախի բանակը մարտավարական հնարքներով ծուղակն է գցել ու ոչնչացրել ադրբեջանցի 200 զինծառայող

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան իր ֆեյսբուքյան էջում գրել է՝
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր,ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։ Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողածդիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»։