Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր հայտնել է, որ հակառակորդին «պատասխան հուժկու հարվածներն արդեն հասցվել են»:
Թիրախները հաջողությամբ խոցված են, ասել է նա:
Ավելի վաղ Վահրամ Պողոսյանն ասել էր, որ Ստեփանակերտին ուղղված հակառակորդի հրթիռների պատասխանը չի ուշանա։ «Սակայն, ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները»,- ասել էր նա։