Լուրեր

Զորակոչված ուսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում մանկավարժներ

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ պատերազմական իրավիճակով պայմանավորված` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչներ զորակոչվել են։ 

«Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլփոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները): Խնդրում ենք դիմումի մեջ նշել այն մարզերն ու համայնքները, որտեղ ուսուցիչները կարող են աշխատել, ինչպես նաև կոնտակտային հեռախոսահամար»,- հայտնում են ԿԳՄՍ-ից:

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3017151571845450
Ցուցադրել ավելի
Back to top button