Լուրեր
Օդային տագնապի տակ գտնվող Ստեփանակերտում հաճախ դժվար է լինում բուժօգնություն ցույց տալ. Արսեն Թորոսյան
Միասնական տեղեկատվական կենտրոնի Գորիսի շտաբում տեղի է ունենում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը:
Օդային տագնապի տակ գտնվող Ստեփանակերտում հաճախ դժվար է լինում բուժօգնություն ցույց տալ, նույնիսկ շտապօգնության մեքենաները չեն կարողանում օգնության հասնել, ասել է նախարարը: Ստեփանակերտում հրթիռակոծվել են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական օբյեկտները:
«Ականատես եմ եղել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցին շատ մոտ հարվածներին, այնքան մոտ էր, որ հիվանդանոցը դղրդաց հրթիռային հարվածից: Տպավորություն կա, որ չի բացառվում՝ լինի ուղիղ հարված նաև բժշկական ենթակառուցվածքներին, ինչը կարելի է համարել պատերազմական հանցագործություն խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասել է Արսեն Թորոսյանը: