Լուրեր

Քոչվորն ինչ գիտի մշակույթն ինչ է

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արդբեջանի ռմբակոծությունից ավերված Շուշի քաղաքի մշակույթի տան շենքի լուսանկարներն ու հետևյալ գրառումն արել․

«Քոչվորն ինչ գիտի մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի հետ կապված:

Շուշիի այս շենքում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Այստեղ է տեղի ունենալու Արցախի հաջորդ նախագահի երդմնակալության արարողությունը: Չկասկածե՛ք:

Միևնույն է սարքելու ենք»,- գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button