Տեսանյութեր

Ես հայրերենով եմ սովորեցնում իմ աշակերտներին սիրել մարդկանց, բայց այսօր անհնար է խոսել մարդասիրությունից․ Հայոց լեզվի ուսուցիչը կոչով դիմում է աշխարհին

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, Արևիկ ռադիոկայանի կրթության փորձագետ Արսեն Վարդանյանը կոչով դիմել է աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց՝

«Ողջույններ Հայաստանից։ Ես Արսեն Վարդանյանն եմ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Ես անսահման սիրում եմ իմ հինավուրց և հարուստ լեզուն։ Բայց ինչո՞ւ եմ խոսում սրա մասին այսօր․․․․ Այդ լեզվով եմ իմ աշակերտներին սիրել տալիս իրենց հայրենիքը, ամբողջ աշխարհը, մարդասիրություն և բարություն եմ քարոզում հենց այդ լեզվով։ Բայց այսօր անհնար է խոսել մարդասիրության մասին։ Այսօր ես խոսելու եմ պատերազմի սարսափելի կերպարանքի մասին։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ մեզ ներքաշել է պատերազմի մեջ՝ թիրախավորելով նաև Արցախի և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները հենց այն ժամանակ, երբ ողջ աշխարհը պայքարում է համավարակի դեմ։ Եվ մենք այսօր ստիպված ենք պատերազմել երկու ճակատով՝ համավարակ և խաղաղության պարտադրանք։ Իհարկե, մենք գերադասում ենք խաղաղությունը, բայց երբեմն ստիպված ենք լինում ուժ գործադրել այն վերահաստատելու համար։ Մենք միշտ #կհաղթենք, որովհետև մեր պայքարն արդար է։ Եվ մեր այս հաղթանակից հետո հրավիրում ենք բոլորիդ Հայաստան և Արցախ՝ հիանալու մեր տեսարժան վայրերով, վայելելու մեր համեղ խոհանոցի ուտեստները։ Խաղաղություն աշխարհին»։

Ցուցադրել ավելի
Back to top button