![](https://arevik.armradio.am/wp-content/uploads/2020/10/4-1-780x405.jpg)
Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Համայն հայության համար կարևորագույն այս ժամանակահատվածում իրենց առաքելությունն օրնիբուն անձնվիրաբար ու նորովի լիցքերով են կատարում նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ արդյունավետ կերպով համադրելով հայրենիքի պաշտպանության ու մեր հայրենակիցների անվտանգության ապահովման բացառիկ կարևոր գործառույթների ամբողջական իրականացումը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կամավորագրման աշխատանքները շարունակվում են, և, ըստ անհրաժեշտության, առաջնագիծ կմեկնեն նաև նոր խմբեր: