Լուրեր

Հայ երիտասարդների ցույցը Հաղթական կամարի հրապարակում՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ճանաչման

Փարիզում  երեկ երեկոյան մի քանի հարյուր հայ երիտասարդ ցույց է անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ճանաչման: Ցույցի մասնակիցները փակել են երթևեկությունն աշխարահռչակ Հաղթական կամարի Էտուալ հրապարակում, ծածանել են Հայաստանի ու Արցախի դրոշները `վանկարկելով «թուրքերը մարդասպան  են», «Ալիև մարդասպան է»:

Իրավապահները միջամտել են մեկ ժամ անց՝ երթևեկությունը վերականգնելու համար: Միջադեպեր չեն գրանցվել:

Նոր ցույց է սպասվում երեքշաբթի, հոկտեմբերի 13-ին՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց:

Ցուցադրել ավելի
Back to top button