Հոկտեմբերի 12-ին Հայաստան կժամանի ֆրանսիացի բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։
Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։
Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։
Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգ ընկերությունները։
Բժիշկների պատվիրակության խմբում են․
- Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,
- Ան Մարի Բերժե — վիրաբույժ,
- Պատրիկ Կնիպեր — ռեկունստրուկտիվ վիրաբույժ,
- Պիեր Ժիրար — վիրաբույժ-վնասվածքաբան,
- Միքայել Չափարյան — վիրաբույժ-վնասվածքաբան,
- Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական