Լուրեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Հանրապետության մի շարք ԲԿ-ներ և հանդիպել բուժանձնակազմերի հետ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է Հանրապետության մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ: Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»,- գրել է ԱՀ նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button