Լուրեր

Եթե երկարատեւ պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու». ԱՀ նախագահ

Այսօր առավոտյան շփման գծում ավելի հանգիստ է իրավիճակը, բնակավայրերը չեն հրթիռակոծվում, առաջնագծում հրաձգություններով փոքր պայքար է գնում։ Սակայն իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել, այսօրվա ասուլիսում հայտնել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Աշխարհում խաղաղություն ամենաշատն ուզում են արցախցիները, բայց նաեւ չեն կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։

«Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, եւ կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Եթե երկարատեւ պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»,- ասել է ԱՀ նախագահը:

Ցուցադրել ավելի
Back to top button