ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է՝
«Հարգելի հայրենակիցներ, խնդրում եմ զերծ մնալ մարտական գործողությունների մանրամասնությունների նկարագրությունից, կանխատեսումներից ու խորհուրդներից, այս կամ այն զենքերի գովերգելուց և այլն։ Մեր բանակը իր խնդիրը հստակ կատարում է։ Եթե ունեք փաստարկված դիտարկումներ, այդ թվում իմ աշխատանքի վերաբերյալ, դրանց անդրադառնալու ժամանակ կլինի»։