Լուրեր

Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված 13 ամյա Ռոբերտը 5 օր անց դուրս է եկել կոմայից

13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ է եղել, վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես հայտնում են Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնից, նա և իր ընտնիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, սակայն, ճանապարհին մեքենային ԱԹՍ է հարվածել:

Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ունեցել, ամենից շատ տուժել էր Ռոբերտը:

Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան

Ցուցադրել ավելի
Back to top button