Լուրեր
2 զինծառայող 10 օր անտառում թաքնվելուց հետո երեկ դուրս են եկել. Հովհաննիսյան

Երեկ երկու զինծառայող Մատաղիսի ուղղությամբ դուրս են եկել 10 օր անտառներում պահ մտած լինելուց հետո: Այս մասին «Ազատության» եթերում հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ նրանց մասին 10 լուր չի ունեցել ոչ հայկական կողմը, ոչ ծնողները։
«Հարավային ուղղությամբ 2 խմբավորում փաստացի շրջափակման մեջ անտառներից դուրս եկավ, արդեն երեկ երկու զինծառայող Մատաղիսի ուղղությամբ դուրս են եկել 10 օր անտառներում պահ մտած լինելուց հետո: Պարզ է, որ այս նրանց մասին ինֆորմացիա չունեինք ո՛չ մենք, ո՛չ նրանց ծնողները»,-ասել է Հովհաննիսյանը։