Լուրեր

Արցախցի Միրզոյանների ընտանիքում ծնվեց 7-րդ երեխան

Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է՝

«Այս օրերի մարդկային պատմություններից.

Միրզոյանների ընտանիքում օրերս 7-րդ երեխան է ծնվել։ Մայրը հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հասցրել է մի քանի անհրաժեշտ իր վերցնել ընդամենը, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ որդին` 10-ամյա Սերգեյը (Արցախում շախմատի երկակի չեմպիոն) իր հետ տարել է բոլոր դասագրքերը: Սերգեյի ցանկությամբ էլ նորածին եղբորը ի պատիվ ԱՀ նախագահի (երեխան այդպես է հիմնավորել) անվանակոչել են Արայիկ։

Առողջություն և խաղաղ երկինք մեր բոլոր երեխաններին»։

https://www.facebook.com/102006298347932/photos/a.106147001267195/111758877372674/

Ցուցադրել ավելի
Back to top button