Զարթուցիչ

Երաժշտություն էի միացրել, որ կանանց ու երեխաների լացի ձայնը չլսեի ու կարողանայի մեքենան վարել

Սեպտեմբերի 27-ին 11 տարեկան Աշոտ Սարգսյանը հասկանալով, որ պատերազմ է սկսվել, մայրիկին, եղբորը, քրոջն ու հարևաններից մի քանիսին Արցախի Քարվաճառ քաղաքից մեքենայով տեղափոխել է Հայաստան։
Դժվար ու ռմբակոծվող ճանապարհին Աշոտն իրեն ոչ մի վայրկյան չի կորցրել։
<<Միայն մտածում էի, որ անվտանգ տեղ հասցնեմ և արագ դուրս գանք վտանգավոր գոտուց>>,- պատմում է քաջ ու համարձակ Աշոտը։
Տղայի հայրը զինծառայող է և խաղաղ օրերին ինքն է որդուն սովորեցրել մեքենա վարել։ Հիմա նա սահմանում է և Աշոտն իր հայրիկին և մյուս զինծառայողներին մաղթում է, որ պատերազմը շուտ ավարտվի և բոլորը տուն վերադառնան։

Աշոտ Սարգսյանը
Ցուցադրել ավելի
Back to top button