Լուրեր

Արցախում թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն ահազանգում է՝ քսան օր շարունակ թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմի ընթացքում միջազգային նորմերով արգելված զինատեսակներից հրետակոծվում են Արցախի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները։

«Առ այսօր թիրախավորվել ու ավերվել են 18 դպրոցական շենք, 6 մանկապարտեզ, չորս մշակութային օջախ։ Թշնամու գերճշգրիտ կրկնակի հարվածից ավերվել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը։ Թուրք-ադրբեջանական ահաբեկչության ու կատաղի ագրեսիայի պատճառով խախտվել և խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունք։ 24 հազար աշակերտ դպրոց չի հաճախում, 4016 երեխա՝ մանկապարտեզ, 4986 ուսանող՝ արհեստագործական ուսումնարան, քոլեջ և բարձրագույն ուսումնական հաստատություն։ Խոր ցավով և կսկիծով ենք նշում, որ ունենք նաև զոհված ուսանողներ»,- ասված է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության հայտարարության մեջ։

https://www.facebook.com/edunkr.am/posts/807170980046670
Ցուցադրել ավելի
Back to top button