Զարթուցիչ

Պիտի միշտ հաղթենք ու փրկենք մեր հայրենիքը․եթերում արցախցիներն են

Վերջին օրերին շատերս փորձեցինք կանգնել Արցախից եկած մեր հայրենակիցների կողքին և օգնել՝ ինչով կարող ենք։
Նրանցից շատերը հիմա բնակվում են Եղվարդի հյուրատներից մեկում։ Նրանց հյուրընկալած Արմինե Սահակյանն իր աղջկա և մի քանի կամավորների հետ ամեն ինչ անում են, որ երեխաների և նրանց մայրիկների, տատիկների առօրյան լավ անցնի։

Արցախցի Բորիսն ու Արուսը շատ են կարոտել իրենց հայրենի գյուղն ու երազում են օր առաջ վերադառնալ այնտեղ։ Ու մինչ կգա այդ բաղձալի օրը , նրանք դպրոց են գնում և արդեն հասցրել են նոր ընկերներ ձեռք բերել։

Բոլոր զրուցակիցների նպատակը մեկն է․ հնարավորինս շուտ վերադառնալ Արցախ և ապրել ու արարել իրենց հայրենիքում։

Ցուցադրել ավելի
Back to top button