Լուրեր

«Հաղթելու ենք նաև թղթով». երիտասարդները թղթեր են հավաքում, հանձնում, հավաքված գումարն էլ փոխանցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Հաղթելու ենք նաև թղթով». այս առաջաբանով արդեն քանի օր է՝ Արարատի մարզի մի խումբ երիտասարդներ թղթեր են հավաքում, հանձնում, հավաքված գումարն էլ փոխանցում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Երբ ինձ մոտ միտքն առաջացավ, մի քանի ընկերների տեղեկացրի և սկսեցինք նախաձեռնությունը: Չէի սպասում, որ այսքան մեծ արձագանք կունենա: Մեզ աջակցում են նաև Արարատի մարզպետարանը, համայնքապետարաններ, դպրոցներ»,- պատմում է նախաձեռնության համակարգող Լիլիթ Սիմոնյանը:

Սկզբում որոշել էին հատել 1 միլիոն դրամը, բայց քանի որ ոգևորությունն այնքան մեծ է, իսկ թուղթ բերողների հոսքը չի դադարում, որոշեցին անցնել անգամ 2 միլիոնը: Այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 785,600 դրամ։

«Նախաձեռնությանը միացել են նաև Արմավիրի մարզից: Անչափ շնորհակալ ենք բոլորից համախմբված և հոգատար աշխատանքի համար: Վստահ եմ՝ միասին հաղթելու ենք»,- ասում է նախաձեռնության կազմակերպիչներից Հաջե Բաքոյանը:

https://www.facebook.com/AraratRegionalAdministration/posts/1466017216942907
Ցուցադրել ավելի
Back to top button