Լուրեր

Վլադիմիր Սպիվակովն իր համերգի հոնորարը փոխանցել է Արցախի երեխաներին

Ռուս անվանի դիրիժոր և ջութակահար Վլադիմիր Սպիվակովը միացել է Հայերի ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը, որը դրամահավաք է իրականացնում Արցախի երեխաների համար: Երաժիշտն իր առաջիկա համերգի հասույթը փոխանցել է Հայերի ասամբլեայի հիմնադրամին:

Տեսանյութում մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։

«Այս խոսքերը, որոնք ես վերցնում եմ հին առակից, կարող են ուղղված լինել Երկրի վրա գտնվող բոլոր հայերին, որոնց ճակատագրերը սփռված են Աշխարհով մեկ։ Այս ազգին պատկանող մարդկանցից յուրաքանչյուրը իր սրտում մի կտոր վիշտ ունի, ու այն միշտ կլինի, երկար-երկար դարեր: «Ո՞վ ենք մենք»,- հարցրեց ժողովուրդը իր իմաստունին։ Ինչին իմաստունը պատասխանեց. «Դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, մաքրության տաճար եք, ձեզանից յուրաքանչյուրի ներսում Տիեզերքն է»: Ահա ես ճիշտ նույն կերպ եմ մտածում հայ ժողովրդի, ձե՛ր մասին»,-ասել է Վլադիմիր Սպիվակովը ։

Ցուցադրել ավելի
Back to top button