Լուրեր

Գոտեպնդվե՛նք և բոլորս մեկ մարդու նման կանգնենք հայրենիքի պաշտպանության դիրքերում. ՀՀ Վայոց ձորի մարզպետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վայոցձորցիներ,

Հանուն հայրենիքի կենաց-մահու այս պատերազմում, դժվար, բայց կարևորագույն դրվագներով ենք անցնում, որպես միասնական, մեկ բռունցք դարձած ազգ ու ժողովուրդ՝ ոչ միայն ամրագրելով մեր գոյության իրավունքը, այլև կերտելով մեր զավակների կայուն ու երջանիկ ապագան:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում կոչ արեց համախմբվել, ձևավորել ինքնապաշտպանական ջոկատներ և մասնակիցը լինել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Հետևելով ՀՀ գերագույն հրամանատարի կոչին, ինքս միանում եմ և դիմում մեր քաջարի վայոցձորցիներին, մեր մարզի բոլոր բնակիչներին՝ կամավորագրվել, համախմբվել, պայքարել. շարունակելով մեր պապերի և մերօրյա հերոսների՝ անմահացած առյուծասիրտ վայոցձորցիների կիսատ թողած գործը: Մեզանից յուրաքանչյուրից է կախված Հայրենիքի պաշտպանությունը, մեր մայրերի, զավակների խաղաղ ու ապահով կյանքը, մեր օջախների պահպանությունը։

Կոչ եմ անում՝ բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են միանալ մեզ, ներկայանան իրենց համայնքապետարաններ։ Գոտեպնդվե՛նք, սիրելի՛ հայրենակիցներ, և բոլորս մեկ մարդու նման կանգնենք հայրենիքի պաշտպանության դիրքերում: Ուրեմն` միասնական պայքար` հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ….»:

https://www.facebook.com/AraratGrigoryann/posts/370307581073276
Ցուցադրել ավելի
Back to top button