Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Instagram-ում ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին՝ Հայաստանին և հայերին խաղաղություն մաղթելով:
«Կոչ եմ անում ԱՄՆ-ում իմ կառավարությանը դիմակայել Ադրբեջանի ու Թուրքիայի բռնապետերին և դատապարտել հայերի վրա կատարվող հարձակումները, կիրառել պատժամիջոցներ և անհապաղ հրադադար պարտադրել»,-նշել է գործարարը։