Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Կապույտ աչքերով կատուն


Մի անգամ Կապույտ աչքերով կատուն ճանապարհ ընկավ փնտրելու էն Երկիրը, որտեղ շատ մկներ կան։
Սկզբում նա մոտեցավ լճին, որի միջից մի ձուկ էր նայում։
Կատուն հարցրեց նրան.
– Ինչպե՞ս գնամ էն Երկիրը, որտեղ շատ մկներ կան։
Բայց ձուկը, տեսնելով նրա կապույտ աչքերը, միայն բարձրաձայն ծիծաղեց և պոչով էնպես հարվածեց ջրին, որ Կատուն ոտքից գլուխ թրջվեց։
-Հոգս չի,- ճանապարհը շարունակելով ինքն իրեն խոսում էր Կատուն,- չէ՞ որ ձուկն ամեն ինչ իմանալ չի կարող։


Ճանապարհին նա մի ճանճ բռնեց և կերավ։ Չէ՞ որ ճանճը ավելի լավ է, քան ոչնչը։
Էսպես նա մոտեցավ ինչ-որ անցքի։
Գուցե հենց է՞ս ա էն Երկրի մուտքը, որտեղ շատ մկներ կան,- մտածեց Կապույտ աչքերով Կատուն։


Եվ նա խիզախորեն քայլեց դեպի մութը։ Հիմա միայն նրա աչքերն էին փայլփլում խավարի մեջ։
Բայց, հանկարծ, Կատուն տեսավ երկու խոշոր աչքեր, շատ ավելի մեծ, քան իրենը․․․

Ցուցադրել ավելի
Back to top button