«Ֆինանսական կրթություն ասելով առաջին հերթին պիտի հասկանանք մասնագիտական այն խումբը, ովքեր նախնական կրթություն ստանալով կամ խորացնելով իրենց մասնագիտական կրթությունը ֆինանսական ոլորտում՝ նախատեսում են հետագայում զբաղվել տարբեր կազմակերպություններում, բանկային ոլորոտւմ կամ պետական համակարգում ֆինանսական որևէ ուղղությամբ մասնագիտական խորհրդատվությամբ»,- ասում է Տնտեսագիտության թեկնածու, ֆինանսական վերլուծաբան Սողոմոն Միրզոյանը։
Զուգահեռներ անցկացնելով ֆինանսական գրագիտության հետ՝ պետք է տարանջատել եզրերը և պետք է նշել ընհանրությունները։
Ո՞ւմ է հարկավոր ֆինանսական գրագիտությունը և ինչի՞ համար է անհրաժեշտ։
Ֆինանսական գրագիտության մասին կոնկրետ սահմանումներ չկան, խիստ սուբյեկտիվ է և յուրաքանչյուրի ընկալման տեսանկյունից կարող է տարբեր լինել։ Բայց կա մի պայման՝ որքան քաղաքացու կամ ֆինանսական մասնագետի մոտ բարձր է տեղեկացվածության աստիճանը, այնքան նա ֆինանսապես գրագետ անհատ կարող է համարվել։
Օգտակար գրականության ցանկ՝ Артём Богдашевский, Владимир Савенок