Լուրեր

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: 

ANCA Glendale-ը հայտնում է, որ Քաղաքային խորհրդին ներկայացված բանաձևի հեղինակը Գլենդելի քաղաքապետ Վրեժ Աղաջանյանն էր, խորհուրդն այն ընդունել է միաձայն՝ հեռավար ձեւաչափով անցկացված նիստում, Ամերիկյաի ժամանակով ժամը 18:00-ին:

Քաղաքային խորհուրդը համաձայնել է բանաձեւի հետ, որում ասվում է, որ  Արցախի Հանրապետությունը՝ նույն ինքը Լեռնային Ղարաբաղը, պատմական հայկական տարածք է, որի բնակչության մեծամասնությունը մշտապես եղել են հայեր:

«Արցախի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան պետություն է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս Արցախում ուՀայաստանում հայերի դպրոցները, հիվանդանոցները, եկեղեցիները եւ տները ենթարկվում են հարձակումների Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, որոնք նպատակ ունեն շարունակել ավելի քան 100 տարի առաջվա ցեղասպանությունը»,- ասված է բանաձեւում:

Հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին:

Ցուցադրել ավելի
Back to top button