Լուրեր

Սուրեն Բարսեղյան․ Արցախի նոր հերոսի անունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունի որոշմանս համաձայն՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալներ կշնորհվեն Սուրեն Բարսեղյանին Արայիկ Գալստյանին և Անդրանիկ Մկրտչյանին։

«Որոշմանս համաձայն՝ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Սուրեն Բարսեղյանին (լուսանկարում ինձնից աջ) կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում, իսկ նրա տեղակալներ Արայիկ Գալստյանին (լուսանկարում ինձնից ձախ) և Անդրանիկ Մկրտչյանին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններ:

Սուրեն Բարսեղյանն աշխարհազորային կամավորական ջոկատով սեպտեմբերի 29-ից մարտական դիրքերում է: Երևանում կազմավորված ջոկատը՝ հրամանատարի գլխավորությամբ հերոսական բազմաթիվ ռազմագործողությունների հեղինակ է դարձել` հետ մղելով թշնամուն և պատճառելով նրան մեծաքանակ կորուստներ: Տղաներից շատերը ևս ներկայացված են պարգևատրման:

Հպարտ եմ ձեզանով:

Փա՛ռք ու պատիվ մեր Հարենիքի բոլոր պաշտպաններին»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button