ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ նախարարությունը շտապօգնության մեքենաներ է նվեր ստացել Դանիայի հայկական համայնքի կողմից:
«Սփյուռք ունենք, աշխարհը չունի: Այս շտապօգնության մեքենաները Դանիայի համայնքի կողմից նվեր է մեր առողջապահության նախարարությանը, որը զբաղվում է վիրավորների տեղափոխմամբ և ոչ միայն: Միասին հաղթելու ենք»,- գրել է նա: