Հայրիկի դասերը

Հայրիկի դասերը․ Պատերազմական կարգուկանոն

Էս օրերին, մի կողմ դրած մեր կյանքի նախկին հանդարտ, հավասարակշռված վիճակը, բոլորս ապրում ենք ռազմաճկատից եկող լուրերով։ Հասկանալի է, որ սա բնականոն հունը չի հայի կյանքի, բայց հասկանալի է նաև, որ պատերազմի ժամանակ ոչ մեկս չի կարող և բարոյական իրավունք էլ չունի ապրել նախկին կյանքով։


Ամեն ինչ ռազմաճակատի համար, ավելին՝ ամեն ինչ՝ ազգի, հայության համար։ Քանզի էս պատերազմը ամենաիրական գոյամարտ է։ Մեր թշնամին, իսկ թուրքն էսօր յուրաքանչյուր հայի թշնամին է՝ չուզեց մեզ հետ խախաղ ապրել, չուզեց դիվանագիտական փոխհարաբերությունների օգնությամբ ճշտել մեր փոխհարաբերությունները և գերադասեց Արցախի կապիտուլյացիայի իր հիվանդագին թեզը։


Ընդսմին, երբ դիմացինը քաղաքակիրթ ձևերով չի հասկանում՝ անցնում են ուրիշ լեզվի, այսինքն՝ զենքի շաչյունին։

Ի՞նչ կարող ենք անել, եթե դեռ ճակատում չենք, սիրելի հայրիկներ։
Նախ ևառաջ լինել կարգապահ՝ ամեն մեկս գլուխը կախ, անխոնջ մրջյունի պես պիտի անի իր գործը, մինչև կգա էն պահը, երբ մեր վրա լրացուցիչ կամ նոր պարտականություններ կդրվեն։ Պիտի լինենք ինչպես զինվորականներ, բայց թիկունքում։ Բայց՝ զինվորականներ։ Իսկ զինվորականը հրամաններ չի քննարկում, նա դրանք ուղղակի կատարում է։ Որքան դժվար լինի կենտրոնանալ միապաղաղ, սովորական գործերի վրա, հազար անգամ կատարած, կրկնած բաների վրա՝ հայրենիքի շահը, հայրենիքի բացարձակ շահը հիմա յուրաքանչյուրիցս պահանջում է հենց դա։


Միգուցե չափազանցություն համարեք,բայց ես, Քրիստ հայրիկս, օրինակ՝ հատկապես հիվանդագին եմ ընդունում, երբ էս օրերին մարդը փողոցն անցնում է չթույլատրված տեղով, երբ մեքենան քշում են կարմիրի տակ, երբ ոտքը կախ գցելով բենզինի չեկը փորձում են ուշացնել, էն հույսով, որ կամ կմոռանաս, կամ էլ կամաչես պահանջել։ Յուրաքանչյուր թերի արված գործ, յուրաքանչյուր օրենքի խախտում ուղղակի կամ անուղղակի կերպով բացասաբար է ազդում մեր ընդհանուր հաղթանակի կերտման վրա, թեկուզ և կեսի կես ակնթարթ ուշացնելով այն։ Իսկ դա էն ժամկետն է, որի ընթացքում թշնամու գնդակը կարող է խոցել ևս մի հայի։
Ես հատուկ էսպես պատկերավոր, թանձրացրած գույներով եմ ներկայացնում մեր էսօրվա իրականությունը, սիրելի հայրիկներ, որպեսզի բոլորիս հասկանալի ու պարզ լինի․․․

Ցուցադրել ավելի
Back to top button