Նոյեմբերի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 93 448 դեպք:
Նոյեմբերի 1-ին կատարվել է 2 544 թեստ, հաստատվել է 1 194 նոր դեպք, առողջացել են 639-ը, 28 մահվան դեպք է արձանագրվել:
Նոյեմբերի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 93 448
Փաստացի բուժվողներ՝ 35 215
Առողջացածներ՝ 56 466
Մահվան ելքեր՝ 1391
Ընդհանուր թեստեր՝ 410 524: