Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․Ուզու՜մ ես, ուզու՜մ ես, ուզու՜մ ես

Արևի ճառագայթներն ընկել էին այգու հեռավոր անկյունում աճող ծառին, զեփյուռը խաղում էր նրա ճյուղերի հետ, իսկ տերևները շշնջում էին․Ուզո՜ւմ ես, ուզո՜ւմ ես, ուզո՜ւմ ես։


Դա կախարդական ծառ էր։ Բավական էր կանգնել էդ ծառի տակ, մտքում մի բան պահել, և էդ ցանկությունը տեղնուտեղն իրականանում էր։
Իսկ կախարդական ծառից քիչ հեռու գտնվող տանն ապրում էր հաստլիկ մի ծերուկ։ Նրա անունը Ուիլյամ Քեդոգեն Սմիթ էր։ Գյուղի կրպակում նա օճառի առևտուր էր անում և չէր կարողանում հանդուրժել երեխաներին, տղաներին և նույնիսկ՝ աղջիկներին։
Մի անգամ նա կանգնեց կախարդական ծառի տակ և ասաց․

-Ուզու՛մ եմ, որ բոլոր հարևան աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա։
Դեռ խոսքը չէր ավարտել, երբ բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեցին Լուսնի վրա։
Իսկ Լուսնի վրա։ Ցուրտ էր ու անհրապույր,և ամենափոքր երեխաները սկսեցին թնկթնկալ ու վերջում անգամ լաց եղան։ Բայց մայրիկները շատ հեռու էին, և չկար մեկը, որ նրանց մխիթարեր։

Ցուցադրել ավելի
Back to top button