Լուրեր
Նոյեմբերի 5-ին նշվում է հայ հետախույզի օրը

Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր։ Այս տարի նշվում է հետախուզության զորքերի կազմավորման 28-րդ տարին։
Զինված ուժերի հետախուզության ստորաբաժանումներն անցել են կազմավորման ու կայացման երկար ճանապարհ: Այս ստորաբաժանումների շնորհիվ է նաև հաղթանակով պսակվել Արցախյան պատերազմը:
Այսօր էլ՝ Արցախում ծավալված այս պատերազմի ընթացքում հայ հետախույզները անում են գրեթե անհնարինը՝ իրենց զինակից մյուս ընկերների հետ նպաստելով մեր մոտալուտ հաղթանակին։