Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցականները մինչև նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը պետք է գրանցվեն իրենց բնակավայրի հարակից դպրոցներից մեկում՝ ուսումնական գործընթացը շարունակելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
- 1-4-րդ դասարանների աշակերտների դասընթացները կլինեն առկա
- 5-րդ դասարանից սկսած՝ կանցնեն հեռավար ուսուցման
- Ոչ դպրոցահասակ երեխաները ևս կարող են արդեն իսկ հաճախել մանկապարտեզ։
«Մեր երեխաների կրթական իրավունքն իրացնելու նպատակով բոլոր ծնողներին կոչ ենք անում հաշվառել երեխաներին կրթական հաստատություններում»,- նշված է հաղորդագրությունում։