Լուրեր
«Հայաստան» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 165 մլն դոլար

Արցախի տեղեկատվական շտաբը ինֆոգրաֆիկա է հրապարակել, որում ներկայացված է Արցախին ուղարկված աջակցության չափը։
Նոյեմբերի 7-ին կուտակված ֆինանսական հանգանակություններն ունեն հետևյալ պատկերը՝ 3 մլրդ 450 մլն 670 հազար 446 դրամ փոխանցվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամ է փոխանցվել 164 մլն 954 հազար 688, 71 դոլար։