Լուրեր

Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել թաղապետարաններ. քաղաքապետարան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ: 

Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով 

Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).

յդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).

  • Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
  • Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
  • Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
  • Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
  • Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
  • Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
  • Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
  • Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
  • Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
  • Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
  • Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ.(հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք)հեռ.՝ +(37410) 600- 713

Ցուցադրել ավելի
Back to top button