Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ի օնլայն մարաթոնում 412.387 եվրո է հանգանակվել

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաք՝ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ» խորագրով։




Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ «Արմենիա ֆոնդս»-ի երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 եվրո։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների «Արմենիա ֆոնդս»-ը հավաքագրել է ընդհանուր 412,387 եվրո։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների ներկայացուցչությունն իր շնորհակալությունն է հայտնել երեկոյի բոլոր բարերարներին՝ թե՛ անհատներին և թե՛ գործարարներին։
Միջոցառման շրջանակներում իրենց տեսաուղերձներն են հղել Նիդերլանդներում և Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները, եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Երեկոյին մասնակցել են հոլանդացի քաղաքական գործիչներ, նիդերլանդահայ և բելգիահայ կազմակերպություններ, հայկական դպրոցներ, շնորհալի երաժիշտներ և արտիստներ։