Արցախում հայության դեմ իրականացված պատերազմական հանցագործություններից և էթնիկ զտումից հետո հիմա էլ փորձում եք ժխտե՞լ հայոց պատմությունն ու մշակույթը՝ ստերով ու կեղծ տեղեկություններով վերստին գրելով այն, թվիթերում գրել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որը պատերազմի օրերին Արցախում էր։
Նա իր այս գրառմամբ անդրադարձել է Դադիվանքի հետ կապված ադրբեջանական կողմից շրջանառվող պատմությանը։