Տեսանյութեր

Շերը կոչ է անում ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել` Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմի հետ կապված (տեսանյութ)

Ամերիկահայ փոփ աստղ Շերը (Շերիլին Սարգսյան) կոչ է անում ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ իրականացված ագրեսիայի հետ կապված:

«Համավարակը, ընտրությունները և այլ կարևոր հիմնախնդիրները շեղում են մարդկանց Արցախում իրենց նախնիների հողում հայ խաղաղ բնակիչները բնաջնջմանն ուղղված արշավից: Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Հայաստանի վրա: Հաշվի առնելով հայերի և թուրքերի պատմությունը և ցեղասպանությունը, մարդու իրավունքների խախտումների արձանագրումը, ժամանակն է պատժամիջոցներ կիրառել այս երկրների նկատմամբ », — ասում է Շերը:

«Մեր երկրի ներսում առկա բոլոր կարիքներով հանդերձ՝ ինչո՞ւ ենք մենք ամերիկացի հարկատուների դոլարներն ուղարկում և զենք վաճառում այս ավտորիտար ռեժիմներին: Զայրույթը բավարար չէ, իրազեկումը բավարար չէ: Դիմեք ձեր ներկայացուցիչներին և պահանջեք քայլեր ձեռնարկել: Ասացեք նրանց, որ դրան պետք է վերջ դնել հիմա»:

Ցուցադրել ավելի
Back to top button