Լուրեր
Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք. այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է

Այսօր հայ քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Առաջարկում ենք վերհիշել նրա ստեղծագործություններից ու մտքերից հատվածներ:
1.Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաև քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը:
2.Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին:
3.Եթե ապրել լինում է գրեթե առանց փողի, ինչու՞ պիտի չապրվեր բոլորովին անփող:
4.Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։
5.Գիտե՞ս՝ ինչն է էս աշխարհի տունը քանդում. իրենից հետո բան թողնելու` մահկանացուի մեծամիտ ջանքը։ Այնինչ աշխարհը նրա թողածի կարիքը չունի։