Լուրեր

Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի շրջանի բնակիչների իրավունքների հստակեցումից հետո․ Լավրով

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այդ շրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ այս կարգավիճակը որոշվելու է կախված այն բանից, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք մենք՝ օգնելու վերականգնել էթնո-դավանանքային ներդաշնակությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղավ երկար տարիներ, մինչ ԽՍՀՄ փլուզման ժամանակ պատերազմը, որն աղետալի հետևանքներով ավարտվեց», — ընդգծել է նա:

«Կարգավիճակը կարող է որոշվել միայն այն բանից հետո, երբ պարզ լինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն բոլոր նրանց, ովքեր ապրում էին Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն վերադառնալ այնտեղ, և, իհարկե, նրանց, ովքեր շարունակել են մնալ այս տարածքում», — հավելել է նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button