Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը, բանաձևն ընդունվել է միաձայն՝ 29 քվեով:
Հրապարակված հայտարարությունով նախազգուշացվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնագիրը «ուժի անօրինական օգտագործման և ոչ թե ՄԱԿ-ի կողմից հաստատված հավաստի հավասարակշռված բանակցությունների հետևանք է»:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը հարգել Արցախի կարգավիճակը որպես անկախ պետություն, ինչը խաղաղ կարգավորման իրական ճանապարհն է, որը բերելու է հարատև խաղաղություն Արցախին ու Հայաստանին», — հայտարարում է Մոնտեվիդեոյի օրենսդիր մարմինը: