Ռուս խաղաղապահները նոյեմբերի 15-ին փախստականների երկրորդ խմբին ուղեկցել են Ստեփանակերտ: Ria. ru-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: 19 ավտոբուսով Ստեփանակերտ է վերադարձել 475 մարդ: Շարասյունը, որը շարժվել է Երևան-Ստեփանակերտ երթուղով, խաղաղապահների, ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ժամանել են Ստեփանակերտի հրապարակ:
Ավելի վաղ 9 ավտոբուսով իրականացվել էր 250 փախստականի տեղափոխում: