Այս օրերին առավել քան կարևոր է կրթության համակարգի գործառնությունը, գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Չնայած բոլոր խնդիրներին, փորձում ենք իրականացնել այն, ինչ ծրագրված է։ Մասնավորապես, նոյեմբերի 22-29-ը կանցկացվի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը՝ 9-11-րդ դասարանների համար։
Մանրամասները՝ olymp.am կայքում։
Ստանում ենք նաև համագործակցության նոր առաջարկներ գիտության, ճարտարագիտության, տեխնոլոգիաների և մաթեմատիկայի ոլորտում օլիմպիադաներին մեր աշակերտների մասնակցության վերաբերյալ, մասնավորապես՝ Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցության {AESA- ի} կողմից կազմակերպվող ամենամյա գիտական օլիմպիադային մեր աշակերտների մասնակցության, որի մանրամասները առաջիկայում կհրապարակենք։
Այս համագործակցությամբ առաջարկվում է նաև մենթորության ծրագիր մեր դպրոցականների համար՝ դասապրոցեսից դուրս գիտական հետազոտություններ, փորձեր կատարել ոլորտի փորձագետների հետ։ Նպատակն է լինելու նրանց տալ գիտելիք՝ինչպես իրականացնել փորձարարական և հետազոտական նախագծեր, ինչպես գաղափարներ գեներացնել և ներկայացնել նախագծերի համար»,- գրել է Ժաննա Անդրեասյանը: