Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Թըրը՛խկ

Պատի անցքի մեջ, որը գտնվում էր այն սենյակում, որը գտնվում էր այն տանը, որը գտնվում էր այն նրբանցքում, որը գտնվում էր այն երկրում, որը գտնվում էր այն աշխարհում, որը գտնվում էր այն տիեզերքում, ապրում էր մի մկնինկ։ Անունն էլ՝ Էլիս։ Դուք երբևէ չե՞ք տեսել Էլիս անունով մկնիկ, չէ՞․․․բայց նա կա։ Եվ դա ապացուցված փաստ է։ Ինչևէ, շարունակենք հեքիաթը։

Եվ ուրեմն,
մի անգամ Էլիս անունով մկնիկը, փետուրներին պառկած՝ պանիր էր ուտում և նայում առաստաղի վրայի սարդին, որը ջանում էր մի գերանից ցատկել դեպի մյուսը․․․


Սարդը կախվել էր երկար սարդոստայնից և ճոճվում էր ուժերի ներածին չափով։ Մե՛կ՝ առաջ, երկու՛ հետ, երե՛ք առաջ, թըրը՜խկ… և նրա գլուխը կպավ գերանին։ Նա սարդոստայնով վեր մագլցեց։ Տրամադրությունը սաստիկ ընկել էր՝ ո՞վ խփի գլուխը գերանին ու տրամադրությունը չընկնի․․․

Ցուցադրել ավելի
Back to top button