Լուրեր
Ռյուրիկ Սեմյոնով․ ոչնչացրել է զինամթերքով բեռնված թշնամական 2 «Կամազ», հակատանկային 2 դասակ և 3 տանկ

ՊԲ-ն ներկայացնում է մերօրյա հերոսների կատարած սխրանքները․
Հակառակորդի համար իսկական պատուհաս է դարձել ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը:
Քաջարի զինվորականը ոչնչացրել է զինամթերքով բեռնված 2 թշնամական «Կամազ» 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:
Փառք մեր հերոս տղաներին:
Նրանց կատարածը հավերժ կմնա մեր ժողովրդի հերոսական տարեգրության էջերում և նրանց օրինակով կդաստիարակվեն սերունդներ: