Հոպլյա՛, հեքիաթ

Հոպլյա՛, հեքիաթ․ Կարմիր գլխարկը

Աշխարհում մի Ձկնիկ էր ապրում։ Ուրիշ ձկների հետ նա լող էր տալիս ծովում և կարծում էր, թե ներքևում ծովը մո՜ւթ֊ -մո՜ւթ է։ Որքան խոր՝ էնքան մութ։ Իսկ երբ նայում էր վեր, տեսնում էր կապույտ երկինքը և էդ երկնքում՝ կարմիր մի գլխարկ։
«Երա՜նի էդ կարմիր գլխարկը իմը լիներ»,- երազում էր ձկնիկը։
Մի անգամ նա հրաժեշտ տվեց մյուս ձկնիկներին ու լողաց վեր, վե՛ր ու ավելի վեր․․․մինչև հասավ ծովի մակերևույթին։ Որ կողմը նայեց՝ շուրջը միայն ծով էր։ Ծովի վրա խոշոր նավեր կային, իսկ վերևում կապույտ երկինքն էր, ճերմակ ամպերն ու կարմիր գլխարկը։
Ձկնիկն ուզում էր ավելի վեր լողալ, բայց նրա բոլոր ջանքերը իզուր էին, հո չէ՞ր կարող ջրից էլ դուրս գալ։
Եվ նա դիմեց Ճային, որը թռչում էր ծովի վրայով։

-Սիրելի Ճայ, խնդրում եմ, ավելի վեր բարձրացեք ու բերեք ա՜յ էն կարմիր գլխարկը։ Ես շատ եմ հավանում։
Բայց Ճայը նրան այսպես պատասխանեց,-

-Լավ կլինի, աչքիցս հեռու մնաս, այլապես նախաճաշ կդառնաս ինձ համար․․․

Ցուցադրել ավելի
Back to top button